IpoClub

Նորություներ

26.01.2018 Բուժհիմնարկների արդի իրավական խնդիրները

Ս.թ. հունվարի 26-ին ՀՀ ԱԱՊ-ի դահլիճում տեղի ունեցավ «Բուժհիմնարկների արդի իրավական խնդիրներ» թեմայով սեմինար-քննարկում: Միջոցառման ընթացքում բուժհիմնարկների ներկայացուցիչներին իրենց իրավունքներն և պարտականությունները ներկայացրեց “Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ” իրավապաշտպան ՀԿ կազմակերպության տնօրեն Արթուր Վարդերեսյանը, ինչպես նաև` առողջապահության ոլորտում բազմամյա փորձ ունեցող փաստաբաններ ՄՍԻԱ ՀԿ փորձագետներ Սասուն Շահնազարյանը և Միքայել Ավետիսյանը:

Հեղինակային իրավունքների կիրարկումը Հայաստանում

  «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը համատեղ կազմակերպել էին «Հեղինակային և հարակից իրավունքների կիրարկումը Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկում: Օրակարգում քննարկվել են հետևյալ հարցերը՝ 1. Հեղինակային իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության առանձնահատկությունները համացանցում: 2. Հրատարակիչների իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները: 3. Մուլտհերոսների հեղինակային իրավունքների իրավական պահպանության առանձնահատկությունները: 4. Հեղինակային և …

Հեղինակային իրավունքների կիրարկումը Հայաստանում Read More »

20.03.2018, Ապրանքային նշանի պաշտպանությունը Հայաստանի հանրապետությունում

«Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան ՀԿ-ն և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը համատեղ կազմակերպեցին «Ապրանքային նշանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին ներկա էին ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

13.07.2018 Քո Բիզնեսի իրավունքը մտավոր սեփականություն

Հուլիսի 13-ին՝ ժամը 19:00-ին տեղի ունեցավ յուրաքանչյուր բիզնեսի համար կարևոր սեմինար-քննարկում: Ինչպե՞ս գրանցել բիզնեսի անվանումը, լոգոն կամ ապրանքի ձևանմուշը, ինչպե՞ս պաշտպանել բիզնեսի իրավունքները, ի՞նչ է պետք իմանալ մտավոր սեփականության մասին․ այս և շատ այլ հարցերի, որոնց առնչվել է ցանկացած բիզնես, անդրադարձան մեր հանդիպման շրջանակներում։ Հյուրընկալեցին ոլորտի փորձագետներ, ովքեր անդրադարձան թեմային՝ բոլոր մանրամասերով, և պատասխանեցին ներկաների …

13.07.2018 Քո Բիզնեսի իրավունքը մտավոր սեփականություն Read More »

18.09.2018 Մտավոր սեփականության կառավարումը ՏՏ ոլորտում

Ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացավ ՄՍԻԱ փորձագետների հանդիպում-քննարկումը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններս բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, ինչպես նաև իրազեկվեցին ոլորտում իրենց մտավոր սեփականության իրավունքների մասին:        

Տեղի ունեցավ արտահանման ծավալների ընդլայնումը մտավոր սեփականության կիրարկման միջոցով սեմինարը

  «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 6-ին կայացավ «Արտահանման ծավալների ընդլայնումը մտավոր սեփականության կիրարկման միջոցով» թեմայով սեմինար-քննարկում։ Ապրանքի, այդ թվում ՏՏ ոլորտի արտահանման ռազմավարության մեջ, Ընկերությունը ինչու՞ պետք է հաշվի առնի մտավոր սեփականության, մասնավորապես ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված հարցերը: Ինչպե՞ս …

Տեղի ունեցավ արտահանման ծավալների ընդլայնումը մտավոր սեփականության կիրարկման միջոցով սեմինարը Read More »

Հայտնի են Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019 միջհամալսարանական մրցույթի հաղթողները

ՄՍԻԱ հասարակական կազմակերպությունը Ինտերնետ Հանրություն ՀԿ և Օպերատորների հայկական միության հետ համատեղ ս. թ. ապրիլի 26-ին ամփոփեցին Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019 միջհամալսարանական մրցույթի վերջին փուլը, որին ներկա էին ինչպես ՄՍ ոլորտի պատասխանատու պետական մարմինների, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և ՄՍ ոլորտի մասնագետներ: Միջոցառման ժամանակ լավագույն տաս մասնակիցները իրենց աշխատանքները ամփոփ ներկայացրեցին ժյուրիի անդամներին: …

Հայտնի են Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019 միջհամալսարանական մրցույթի հաղթողները Read More »

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 2020 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 2020 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԸ Հաշվի առնելով Մտավոր սեփականություն և Տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019 մրցույթի արձագանքը ուսանողների, համալսարանների և այլ շահագրգիռ կողմերի շրջանակներում ՄՍԻԱ ՀԿ խորհուրդը որոշում կայացրեց մրցույթը դարձնել ամենամյա: 2020 թվականի մայիսի 16-ին տեղի ունեցավ Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ ՀԿ և Ինտերնետ Հանրություն ՀԿ կազմակերպած Մտավոր սեփականություն 2020 մրցույթի 2-րդ ամփոփիչ փուլը: Մրցույթին …

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 2020 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Read More »