IpoClub

IP AND IT 2020

Մտավոր սեփականություն 2020 2-րդ մենամյա մրցույթ

Մրցույթի անցկացման կանոններ

1․ Մտավոր սեփականություն ամենամյա 2-րդ մրցույթը (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպում է Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ իրավապաշտպան ՀԿ-ն:

2 ․ Մրցույթի անցկացման նպատակները` ‘-Իրավական պաշտպանության ոլորտում հեռանկարային  ուղղությունների բացահայտումը և թվային միջավայրում իրավունքի պաշտպանությունը, -երիտասարդների շրջանում հետաքրքրության բարձրացումը ՄՍ իրավունքի պաշտպանության և թվային միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերում, –ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ մասնագետների շրջանակներում գիտահետազոտական գործունեության խթանումը, –պետական և հասարակական հատվածների ուշադրության գրավումը դեպի թվային միջավայրի իրավունքի պաշտպանությունը և մտավոր սեփականությունը:

3․ տեղեկատվությունը հրապարակված է հետևյալ կայք էջում՝ www.ipoclub.am:

4․ Մրցույթին կարող են մասնակցել  ՀՀ քաղաքացիները, մասնավորապես՝պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների– բակալավրիատի ուսանողները,
– Մագիստրոսները,
– Ասպիրանտները
– երիտասարդ մասնագետները, ովքեր ավարտել են համալսարանը ոչ ավելի, քան 2 տարի առաջ:

5․ Գրանցման վճար մասնակիցներից չի գանձվում: Մրցույթի մասնակցությունն անվճար է։

6․ Մրցույթն անցկացվում է հեռակա/առցանց կարգով, հայերեն լեզվով։ Այն իրենից ենթադրում է գրավոր աշխատանք ՄՍԻԱ ՀԿ կողմից հաստատված թեմաներից մեկով։

7․ Մրցութային աշխատանքի թեմաները ընտրվում են մրցույթի մասնակիցների կողմից ինքնուրույն՝ ելնելով  թեմայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունից։ Մրցութային աշխատանքը  իրենից ներկայացնում է արդիական հետազոտություն:

8 ․ Մրցույթին կարող է ներկայացվել միայն այն աշխատանքը, որը ոչ մի տեղ նախկինում չի հրապարակվել (ոչ տպագիր հրատարակություններում, ոչ էլ առցանց կայքերում): Սույն պայմանը չպահպանելու դեպքում մասնակցին սպառնում է մրցույթից հեռացումը։ Գրավոր աշխատանքի ուղարկումը նշանակում է, որ հեղինակը համաձայն է Մրցույթի պայմանների հետ և Մրցույթի կազմակերպիչներին իրավունք է տրամադրում այդ աշխատանքը հրապարակելու համար։

9․ Մրցույթին ներկայացրած գրավոր աշխատանքը պետք է ունենա մեկ կամ մի քանի հեղինակ։

10․ աշխատանքին ներկայացվող պահանջները
–Խնդրի հստակ ձևակերպում,
–Այդ խնդրի համար առաջարկվող լուծումների վերլուծություն,
–Ըստ հեղինակի/թիմի նշված խնդրի լուծման համար առաջարկվող տարբերակների հիմնավորում:

11․ Մրցութային աշխատանքները կստուգվեն գրագողությունը բացառելու համար: Այն աշխատանքները, որում կհայտնաբերվեն հատվածներ այլ աշխատություններից կհեռացվեն մրցույթից:

12․Մրցութային աշխատանքի կառուցվածքը՝
– Տիտղոսաթերթ
– Բովանդակություն
– Ներածություն (հիմնավորվում է ընտրված թեմայի արդիականությունը)
– Հիմնական մաս
– Եզրակացություն (ներկայացվում է հեղինակի հիմնական եզրակացությունները եւ/կամ առաջարկությունները)
– Աղբյուրների հղումներ
– Կցված փաստաթղթերը (աղյուսակներ, գրաֆիկներ, նկարներ և այլն)

13․Մրցութային աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով doc., docx. Ֆորմատով, A4 թղթի չափով, ամենաշատը 16 էջ: Տեքստը պետք է գրվի 12 տառաչափով, տողերի միջև 1.5 միջակայքով, Sylfaen տառատեսակով:

14․Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 15-ը հետևյալ հղումով: Աշխատանքները կարող եք ուղարկել l.abgaryan@ipoclub.am էլ. փոստին: Սկիզբ՝ մարտ 3, վերջնաժամկետ՝ 1 մայիսի 2020, ժամը 18:00:

15․Մրցույթի պայմաններին համապատասխանող աշխատանքները կներկայացվեն մասնագիտական ժյուրիի անդամներին, ովքեր անդեմ աշխատանքները կգնահատեն ըստ նախապես սահմանված չափանիշների: Արդյունքները կներկայացվեն մրցանակների հանձնման ժամանակ՝ նախնական մայիսի 16-ին, որի ընթացքում լավագույն 5 աշխատանքների հեղինակները/թիմերը ցուցադրությամբ (տևողությունը՝ 4-5 րոպե) կներկայացնեն իրենց աշխատանքները, որից հետո կընտրվի լավագույն եռյակը: Մանրամասները կտեղադրվեն www.ipoclub.am կայքում:

16․Մրցույթի հաղթողները կստանան արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ:

         Միջոցառման կազմակերպիչ՝ ՄՍԻԱ ՀԿ
         Հեռախոսահամար՝ +374 12 500 – 099
         Էլ. Փոստ՝ l.abgaryan@ipoclub.am

 Մրցույթի թեմաները

1․ Հեղինակային և հարակից իրավունքներԱշխատանքը պետք է լինի հեղինակային իրավունքի օբյեկտներից որևէ մեկի առանձնահատկությունների, արդիական կոնկրետ խնդիրների մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝ 

2. Ապրանքային նշաններ

Աշխատանքը պետք է լինի արդիական կոնկրետ որևէ խնդրի մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝ 

  • ապրանքային նշանների տեսակները և յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունը, ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ և հարաբերական հիմքերը, 
      • ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը, 
      • ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի սահմանափակումը և սպառումը, 
      • հանրահայտ ապրանքային նշաններ, 
      • կոլեկտիվ նշաններ, 
      • ապրանքային նշանների մասին գործերով Վճռաբեկ դատարանի պրակտիկան, 
      • ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեմ պայքարի առանձնահատկությունները, և այլն:

3.  Աշխարհագրական նշումներ

         Աշխատանքը պետք է լինի արդիական կոնկրետ որևէ  խնդրի մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝ 

      • աշխարագրական նշումների պահպանության պայմանները մասնավորապես գինիներ, կոնյակ, շամպայն, սպիրատային այլ խմիչքներ, 
      • գրանցումը և մերժելու հիմքերը, 
      • Հայաստանի Հանրապետությունում գարնցված և օգտագործվող աշխարհագրական նշումները, կոնյակ նշման օգտագործման առանձնահատկությունը և իրավաչափությունը և այլն:

 4. Անբարեխիղճ մրցակցություն

         Աշխատանքը պետք է լինի արդիական կոնկրետ որևէ  խնդրի մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝ 

      • բիո, Էկո, օրգանական մակնշումներով սննդամթերքի արտադրության առանձնանահատկությունները ՀՀ-ում և արտասահմանյան երկրներում, 
      • Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը, գործող պրակտիկայի վերլուծություն և այլն։

5. Ինտերնետ և մտավոր սեփականություն

         Աշխատանքը պետք է լինի արդիական կոնկրետ որևէ խնդրի մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝ 

    • համացանցում հեղինակային իրավունքով պաշտպանվող կոնտենտի ապօրինի օգտագործում, հեռուստաալիքների ինտերնետ վերահեռարձակում, 
    • սոցիալական ցանցերում և վիդեո հարթակներում հեղինակային իրավունքի պահպանության պայմանները և պաշտպանության մեխանիզմները, 
    • դոմենային անվանումների և ապրանքային նշանների հարաբերակցությունը, վեճերի լուծման առանձնահատկությունները և այլն

Նախորդ տարվա մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: