Մտավոր սեփականությունը առանձին իրավական համակարգ է, որը իր տեղն ունի իրավաբանական դիսցիպլինաների շարքում։ Այն անմիջական կերպով առնչվում է ստեղծարար և գործարար մարդկանց իրավունքների հետ։ Մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության և կիրարկման գործում իրազեկված լինելը առաջնային դերակատարում ունի։
Մտավոր Սեփականության Իրավատերերի Ակումբ հասարակական կազմակերպության ստեղծման և գործունեության հիմքում ընկած է մտավոր սեփականության իրավատերերի իրավունքների լիարժեք պաշտպանությունը և իրավունքների արդյունաավետ կիրարկումը։
Մենք կարևորում ենք և միաժամանակ աջակցում մտավոր սեփականության իրավատերերի գործունեության արդյունքի արդյունավետ պաշտպանությանը։ Մտավոր սեփականության իրավունքների խախտման դեպքում ՄՍ Ակումբը տրամադրում է մասնագիտական աջակցություն։