«Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 6-ին կայացավ «Արտահանման ծավալների ընդլայնումը մտավոր սեփականության կիրարկման միջոցով» թեմայով սեմինար-քննարկում։
Ապրանքի, այդ թվում ՏՏ ոլորտի արտահանման ռազմավարության մեջ, Ընկերությունը ինչու՞ պետք է հաշվի առնի մտավոր սեփականության, մասնավորապես ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված հարցերը:
Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականության ձեր իրավունքներն այլ երկրներում և ինչպե՞ս մեծացնել արտահանման ծավալները մտավոր սեփականության կիրարկման միջոցով:
Այս և այլ հարցերի պատասխանները սեմինարի ընթացքում ներկայացրեցին ոլորտի փորձառու մասնագետներ ՄՍԻԱ ՀԿ գործադիր տնօրեն Արթուր Վարդերեսյանը և ՄՍԻԱ ՀԿ փորձագետ, հավատարմատար Ալբինա Նազարյանը: