ՄՍԻԱ հասարակական կազմակերպությունը Ինտերնետ Հանրություն ՀԿ և Օպերատորների հայկական միության հետ համատեղ ս. թ. ապրիլի 26-ին ամփոփեցին Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019 միջհամալսարանական մրցույթի վերջին փուլը, որին ներկա էին ինչպես ՄՍ ոլորտի պատասխանատու պետական մարմինների, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և ՄՍ ոլորտի մասնագետներ:
Միջոցառման ժամանակ լավագույն տաս մասնակիցները իրենց աշխատանքները ամփոփ ներկայացրեցին ժյուրիի անդամներին: Արդյունքում ընտրվեցին և պարգևատրվեցին լավագույն երեք մասնակիցները՝
- Դավիթ Ղարիբյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ
- Լաուրա Ղուկասյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան
- Քրիստինե Գևորգյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան
Ժյուրիի կազմում էին ՄՍ ոլորտի փորձառու մասնագետները, որոնց թվում էին՝
| Արթուր Վարդերեսյան | ՄՍԻԱ ՀԿ տնօրեն, Մայքրոսոֆթ Արմենիա, Ծրագրային ապահովման կառավարման և թվային օպտիմիզացիայի պատասխանատու |
| Արարատ Գալոյան | ՄՍԻԱ ՀԿ խորհրդի նախագահ, Արագ ՍՊԸ տնօրեն |
| Գոռ Մարգարյան | Լեգելատա ՍՊԸ տնօրեն |
| Գրիգոր Սաղյան | Ինտերնետ Հանրություն ՀԿ, վարչության անդամ |
| Վահագն Գրիգորյան | Բեկմեզյան ՍՊԸ, փաստաբան, ՄՍԻԱ ՀԿ փորձագետ |
| Էմմա Առաքելյան | Orion Worldwide Innovations ՍՊԸ, համահիմնադիր |
| Արա Խզմալյան | ADWISE Բիզնես և Իրավաբանական, Խորհրդատվություն ընկերության, համահիմնադիր |
| Վահան Հովսեփյան | RIPE NCC, Արտաքին կապերի պատասխանատու |
| Ալեքսանդր Նահապետյան | ՄՍԻԱ ՀԿ փորձագետ, Նահապետ և ԿՈ |
| Հայկ Սարգսյան | Expago, փաստաբան |
| Ալբինա Նազարյան | ՄՍԻԱ ՀԿ փորձագետ, փաստաբան |
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
| Լաուրա Աբգարյան | ՄՍԻԱ ՀԿ փոխտնօրեն |
| Անի Դալլաքյան | Ինտերնետ հանրություն ՀԿ |


