IpoClub

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 2020 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 2020 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԸ

Հաշվի առնելով Մտավոր սեփականություն և Տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019 մրցույթի արձագանքը ուսանողների, համալսարանների և այլ շահագրգիռ կողմերի շրջանակներում ՄՍԻԱ ՀԿ խորհուրդը որոշում կայացրեց մրցույթը դարձնել ամենամյա:

2020 թվականի մայիսի 16-ին տեղի ունեցավ Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ ՀԿ և Ինտերնետ Հանրություն ՀԿ կազմակերպած Մտավոր սեփականություն 2020 մրցույթի 2-րդ ամփոփիչ փուլը: Մրցույթին աջակցելու պատրաստակամություն հայտնեցին մտավոր սեփականության ոլորտի լավագույն մասնագետները՝ հանդես գալով նաև որպես ժյուրիի անդամ՝

  • Արթուր Վարդերեսյան, ՄՍԻԱ ՀԿ գորխադիր տնօրեն
  • Քրիստինա Հակոբյան, Ինտերնետ Հանրություն ՀԿ վարչության անդամ
  • Արարատ Գալոյան, ՄՍԻԱ ՀԿ խորհրդի նախագահ, ԱՐԱԳ ՍՊԸ հիմնադիր տնօրեն
  • Գոռ Մարգարյան, ԼԵԳԵԼԱՏԱ ՍՊԸ տնօրեն
  • Արա Խզմալյան, ԸԴՎԱՅԶ ՍՊԸ տնօրեն
  • Վահագն Գրիգորյան, ԵՊՀ դասախոս
  • Սասուն Շահնազարյան, Իրավաբանական Կենտրոն ՍՊԸ տնօրեն
  • Ալեքսանդր Նահապետյան, Նահապետ և Կ ՍՊԸ համահիմնադիր
  • Նարինե Մկրտչյան, ՄՍԻԱ ՀԿ փորձագետ:

Մրցույթի մասնակցության հայտ էին ուղարկել բազմաթիվ ուսանողներ, որոնցից 6 լավագույն հետազոտություններն անցել էին 2-րդ փուլ: Ստորև ներկայացնում ենք մրցույթի արդյունքները՝

  1. Դիանա Բարսեղյան, Հայ-Ռուսական համալսարան
  2. Աննա Խաչատրյան, Հայաստանում ֆրանսիական համալսարան
  3. Կարոլինա Հարությունյան, Երևանի պետական համալսարան
  4. Տիգրան Սարգսյան, Եվրասիա միջազգային համալսարան
  5. Վիկտորիա Հակոբջանյան, Երևանի պետական համալսարան
  6. Լաուրա Ղուկասյան, Հայաստանում ֆրանսիական համալսարան

Մրցութային աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Հաշվի առնելով համավարակը մրցանակները մասնակիցներին հանձնվել են առցանց նվերների տեսքով: Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, որտեղ մասնակիցները կիսվում են մրցույթի մասին իրենց տպավորություններով: Շնորհավորում ենք 2-րդ փուլ անցած բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նորանոր բարձունքներ մասնագիտական կյանքում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։