Spread the love
Մտավոր սեփականություն 2020 2-րդ մենամյա մրցույթ
Մրցույթի անցկացման կանոններ
- Մտավոր սեփականություն ամենամյա 2-րդ մրցույթը (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպում է Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ իրավապաշտպան ՀԿ-ն:
- Մրցույթի անցկացման նպատակները` ‘-Իրավական պաշտպանության ոլորտում հեռանկարային ուղղությունների բացահայտումը և թվային միջավայրում իրավունքի պաշտպանությունը, -երիտասարդների շրջանում հետաքրքրության բարձրացումը ՄՍ իրավունքի պաշտպանության և թվային միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերում, –ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ մասնագետների շրջանակներում գիտահետազոտական գործունեության խթանումը, –պետական և հասարակական հատվածների ուշադրության գրավումը դեպի թվային միջավայրի իրավունքի պաշտպանությունը և մտավոր սեփականությունը:
- Մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակված է հետևյալ կայք էջում՝ www.ipoclub.am:
- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, մասնավորապես՝պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների– բակալավրիատի ուսանողները,
– Մագիստրոսները,
– Ասպիրանտները
– երիտասարդ մասնագետները, ովքեր ավարտել են համալսարանը ոչ ավելի, քան 2 տարի առաջ: - Գրանցման վճար մասնակիցներից չի գանձվում: Մրցույթի մասնակցությունն անվճար է։
- Մրցույթն անցկացվում է հեռակա/առցանց կարգով, հայերեն լեզվով։ Այն իրենից ենթադրում է գրավոր աշխատանք ՄՍԻԱ ՀԿ կողմից հաստատված թեմաներից մեկով։
- Մրցութային աշխատանքի թեմաները ընտրվում են մրցույթի մասնակիցների կողմից ինքնուրույն՝ ելնելով թեմայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունից։ Մրցութային աշխատանքը իրենից ներկայացնում է արդիական հետազոտություն:
- Մրցույթին կարող է ներկայացվել միայն այն աշխատանքը, որը ոչ մի տեղ նախկինում չի հրապարակվել (ոչ տպագիր հրատարակություններում, ոչ էլ առցանց կայքերում): Սույն պայմանը չպահպանելու դեպքում մասնակցին սպառնում է մրցույթից հեռացումը։ Գրավոր աշխատանքի ուղարկումը նշանակում է, որ հեղինակը համաձայն է Մրցույթի պայմանների հետ և Մրցույթի կազմակերպիչներին իրավունք է տրամադրում այդ աշխատանքը հրապարակելու համար։
- Մրցույթին ներկայացրած գրավոր աշխատանքը պետք է ունենա մեկ կամ մի քանի հեղինակ։
- Մրցութային աշխատանքին ներկայացվող պահանջները․
–Խնդրի հստակ ձևակերպում,
–Այդ խնդրի համար առաջարկվող լուծումների վերլուծություն,
–Ըստ հեղինակի/թիմի նշված խնդրի լուծման համար առաջարկվող տարբերակների հիմնավորում: - Մրցութային աշխատանքները կստուգվեն գրագողությունը բացառելու համար: Այն աշխատանքները, որում կհայտնաբերվեն հատվածներ այլ աշխատություններից կհեռացվեն մրցույթից:
- Մրցութային աշխատանքի կառուցվածքը՝
– Տիտղոսաթերթ
– Բովանդակություն
– Ներածություն (հիմնավորվում է ընտրված թեմայի արդիականությունը)
– Հիմնական մաս
– Եզրակացություն (ներկայացվում է հեղինակի հիմնական եզրակացությունները եւ/կամ առաջարկությունները)
– Աղբյուրների հղումներ
– Կցված փաստաթղթերը (աղյուսակներ, գրաֆիկներ, նկարներ և այլն) - Մրցութային աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով doc., docx. Ֆորմատով, A4 թղթի չափով, ամենաշատը 16 էջ: Տեքստը պետք է գրվի 12 տառաչափով, տողերի միջև 1.5 միջակայքով, Sylfaen տառատեսակով:
- Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: Աշխատանքները կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստին: Սկիզբ՝ մարտ 3, վերջնաժամկետ՝ 15 ապրիլի 2020, ժամը 18:00:
- Մրցույթի պայմաններին համապատասխանող աշխատանքները կներկայացվեն մասնագիտական ժյուրիի անդամներին, ովքեր անդեմ աշխատանքները ըստ 5 թեմաների կգնահատեն նախապես սահմանված չափանիշներով և յուրաքանչյուր թեմայից կընտրվեն լավագույն 2 աշխատանքները: Արդյունքները կներկայացվեն մրցանակների հանձնման միջոցառման ժամանակ՝ նախնական ապրիլի 25-ին, որտեղ լավագույն 10 աշխատանքների հեղինակները/թիմերը ցուցադրությամբ (տևողությունը՝ 4-5 րոպե) կներկայացնեն իրենց աշխատանքները, որից հետո կընտրվի լավագույն եռյակը, մանրամասները կտեղադրվեն www.ipoclub.am կայքում:
- Մրցույթի հաղթողները կստանան արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ:
Միջոցառման կազմակերպիչ՝ ՄՍԻԱ ՀԿ
Հեռախոսահամար՝ +374 12 500 – 099
Էլ. Փոստ՝ [email protected]
Մրցույթի թեմաները
- Հեղինակային և հարակից իրավունքներԱշխատանքը պետք է լինի հեղինակային իրավունքի օբյեկտներից որևէ մեկի առանձնահատկությունների, արդիական կոնկրետ խնդիրների մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝
- երաժշտություն,
- կերպարվեստ,
- կինո և մուլտիպլիկացիա,
- լուսանկարչություն,
- համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ,
- գրքեր, հրատարակչություն և գրադարաններ,
- ազատ օգտագործման առանձնահատկությունները ՀՀ-ում և միջազգային փատաթղթերում, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը,
- կոլեկտիվ կառավարման առանձնահատկությունները և այլն։
2.Ապրանքային նշաններ
- Աշխատանքը պետք է լինի արդիական կոնկրետ որևէ խնդրի մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝
- ապրանքային նշանների տեսակները և յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունը, ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ և հարաբերական հիմքերը,
- ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը,
- ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի սահմանափակումը և սպառումը,
- հանրահայտ ապրանքային նշաններ,
- կոլեկտիվ նշաններ,
- ապրանքային նշանների մասին գործերով Վճռաբեկ դատարանի պրակտիկան,
- ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեմ պայքարի առանձնահատկությունները, և այլն:
3. Աշխարհագրական նշումներ
Աշխատանքը պետք է լինի արդիական կոնկրետ որևէ խնդրի մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝
- աշխարագրական նշումների պահպանության պայմանները մասնավորապես գինիներ, կոնյակ, շամպայն, սպիրատային այլ խմիչքներ,
- գրանցումը և մերժելու հիմքերը,
- Հայաստանի Հանրապետությունում գարնցված և օգտագործվող աշխարհագրական նշումները, կոնյակ նշման օգտագործման առանձնահատկությունը և իրավաչափությունը և այլն:
4. Անբարեխիղճ մրցակցություն
Աշխատանքը պետք է լինի արդիական կոնկրետ որևէ խնդրի մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝
- բիո, Էկո, օրգանական մակնշումներով սննդամթերքի արտադրության առանձնանահատկությունները ՀՀ-ում և արտասահմանյան երկրներում,
- Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը, գործող պրակտիկայի վերլուծություն և այլն:
5. Ինտերնետ և մտավոր սեփականություն
Աշխատանքը պետք է լինի արդիական կոնկրետ որևէ խնդրի մեկնաբանության կամ լուծման ուղիների մասին. օրինակ՝
- համացանցում հեղինակային իրավունքով պաշտպանվող կոնտենտի ապօրինի օգտագործում, հեռուստաալիքների ինտերնետ վերահեռարձակում,
- սոցիալական ցանցերում և վիդեո հարթակներում հեղինակային իրավունքի պահպանության պայմանները և պաշտպանության մեխանիզմները,
- դոմենային անվանումների և ապրանքային նշանների հարաբերակցությունը, վեճերի լուծման առանձնահատկությունները և այլն:
Նախորդ տարվա մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: