IpoClub

ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ

ՄՍԻԱ ՀԿ անդամներն են կազմակերպության պետական գրանցումից հետո ՀԿ անդամագրված անձինք: Օրենքով սահմանված կարգով ՄՍԻԱ ՀԿ անդամ կարող են դառնալ ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել դրա գործունեությանը և ընդունում են ՄՍԻԱ ՀԿ կանոնադրությունը և կանոնակարգը:  Անձը կարող է ՄՍԻԱ ՀԿ անդամ դառնալ իր դիմումի հիման վրա և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:  Կազմակերպության հիմնադիրները կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են կազմակերպության անդամներ։ ՄՍԻԱ ՀԿ անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է կազմակերպության Կառավարիչին, կից ներկայացնելով Կառավարիչի կողմից անդամության համար սահմանված համապատասխան փաստաթղթերը: Կազմակերպության անդամակցության հարցը քննարկում և լուծում է ՄՍԻԱ ՀԿ Ժողովը: Տասնութ տարին չլրացած՝ անչափահաս անձինք չեն կարող դառնալ ՄՍԻԱ ՀԿ անդամ: Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ կազմակերպությունից՝ գրավոր դիմում ներկայացնելով ՄՍԻԱ ՀԿ Կառավարիչին:

Կազմակերպության այն անդամը, որը Ժողովի կողմից սահմանված լինելու դեպքում չի վճարում մուտքի վճար կամ երեք ամիս անընդմեջ անդամավճար, Ժողովի որոշմամբ կարող է հեռացվել Կազմակերպությունից։ Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով։

Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար: