info@ipoclub.am
(+374) 12 500099

Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի են Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019 միջհամալսարանական մրցույթի հաղթողները

ՄՍԻԱ հասարակական կազմակերպությունը Ինտերնետ Հանրություն ՀԿ և Օպերատորների հայկական միության հետ համատեղ ս. թ. ապրիլի 26-ին ամփոփեցին Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019 միջհամալսարանական մրցույթի վերջին փուլը, որին ներկա էին ինչպես ՄՍ ոլորտի պատասխանատու պետական մարմինների, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և ՄՍ ոլորտի մասնագետներ:

Միջոցառման ժամանակ լավագույն տաս մասնակիցները իրենց աշխատանքները ամփոփ ներկայացրեցին ժյուրիի անդամներին: Արդյունքում ընտրվեցին և պարգևատրվեցին լավագույն երեք մասնակիցները՝

  1. Դավիթ Ղարիբյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ
  2. Լաուրա Ղուկասյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան
  3. Քրիստինե Գևորգյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան

Ժյուրիի կազմում էին ՄՍ ոլորտի փորձառու մասնագետները, որոնց թվում էին՝

Արթուր Վարդերեսյան  ՄՍԻԱ ՀԿ տնօրեն, Մայքրոսոֆթ Արմենիա, Ծրագրային ապահովման կառավարման և թվային օպտիմիզացիայի պատասխանատու
Արարատ Գալոյան ՄՍԻԱ ՀԿ խորհրդի նախագահ, Արագ ՍՊԸ տնօրեն 
Գոռ Մարգարյան Լեգելատա ՍՊԸ տնօրեն
Գրիգոր Սաղյան   Ինտերնետ Հանրություն ՀԿ, վարչության անդամ 
Վահագն Գրիգորյան Բեկմեզյան ՍՊԸ, փաստաբան, ՄՍԻԱ ՀԿ փորձագետ
Էմմա Առաքելյան Orion Worldwide Innovations ՍՊԸ, համահիմնադիր
Արա Խզմալյան ADWISE Բիզնես և Իրավաբանական,  Խորհրդատվություն ընկերության, համահիմնադիր
Վահան Հովսեփյան RIPE NCC, Արտաքին կապերի պատասխանատու  
Ալեքսանդր Նահապետյան ՄՍԻԱ ՀԿ փորձագետ, Նահապետ և ԿՈ
Հայկ Սարգսյան   Expago, փաստաբան  
Ալբինա Նազարյան ՄՍԻԱ ՀԿ փորձագետ, փաստաբան

ԿԱԶՄԱԿԵՐԻՉՆԵՐ
Լաուրա Աբգարյան ՄՍԻԱ ՀԿ փոխտնօրեն
Անի Դալլաքյան Ինտերնետ հանրություն ՀԿ

Leave a Reply